Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ սպառնում է Facebook ու Twitter ընկերությունների հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին ու Ջեք Դորսիին, հայտնում է Vocativ համացանցային պարբերականը:
ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց պայթուցիկ սարքերը պատրաստում են ազատ վաճառվող բաղադրիչներից, որոնք արտադրում է աշխարհի 20 երկիր, ասվում է բրիտանացի փորձագետների հետազոտության մեջ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)-ի դիրքերին, հայտնում է Anadolu գործակալությունը:
ՄԱԿ-ի ավիացիան Սիրիայի Դեր Զոր քաղաք է հասցրել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որի մի մասն արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է թուլանալ ու չափազանց խոցելի է դառնում կտրուկ ցնցումների առաջ, հայտնում է BBC-ն:
Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված` մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար` առանց բացառության:
Վարդգես Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Նույն այդ պատվերի շրջանակներում է պետք դիտարկել կալանավայրում նրա նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։ Նման անմարդկային վերաբվերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։
Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:
Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել:
Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել սառցե անձրևների պատճառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Փետրվարի 25-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում գտնվող «Միկա» մարզադաշտի մոտակայքից ծուխ է նկատվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 25-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Facebook սոցիալական ցանցն ավելացրել է գրառումներին արձագանքելու վեց տարբեր հնարավորություններ: Այս մասին նշված է սոցիալական ցանցի տարածած մամուլի հաղորդագրությունում: Այդ վեց արձագանքները հասանելի կլինեն «լայք» կոճակին սեմելու դեպքում:
Forbes հանդեսը նշել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող երկրները: Ամենամյա ցուցակում, որը կազմվել է 58-րդ անգամ, տեղ են գտել 29 պետությունների 154 հինգաստղանի հյուրանոցներ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի և երկար փորձերից հետո Չեխի դարպասը 2 անգամ գրավելու մասին:
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ է հավանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և այս հարցով դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Յակուտիայում ավարտվել է արծաթի եւ ոսկու հավաքումը հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին ժողովրդական արձանիկ հանձնելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ծրագրի կազմակերպիչ Տատյանա Եգորովան:
Այդ միաբանության անդամները բոլոր մարդկանց բաժանում են տգետների և նրանց, ովքեր իրազեկ են Մեծ գաղտնիքին: Միաբանության ծագման կապակցությամբ կան տարբեր վարկածներ. դա և հռոմեական արհեստակցական միություններն են, և խաչակիրները, և Սողոմոն թագավորի միաբանությունը, և, նույնիսկ, հայրիշխանական կրոնը:
«Այսօր հավելվածն ունի գրանցված 50.000-ից ավելի օգտատեր, որոնցից մոտ 40.000-ը Հայաստանից են, բայց նախագծի հեղինակներս սա դեռ հաջողություն չենք համարում: Հաջողություն կհամարենք այն, երբ արդեն միլիոնավոր ակտիվ օգտվողներ կլինեն ամբողջ աշխարհից: Իսկ դրա վրա հիմա աշխատում ենք»:
Թոմաս Էդիսոնն ամերիկացի հայտնի գիտնական է: Նա պատմության խոշորագույն գյուտարարներից է և արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը: Նա է կառուցել պատմության առաջին ջերմաէլեկտրակայանը:
Կախված իրավիճակից՝ սուրճը կարող է լինել սննդարար և համեղ ըմպելիք, սակայն, երբեմն այն նաև կարող է վնասել: Այս ըմպելիքն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են մի քանի հիվանդությունների առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, այն նաև պարունակում է կաֆեին, որը կարող է հանգեցնել մի քանի խանգարումների, ինչպես նաև՝ առողջական խնդիրների:
Բայց հանուն արդարության՝ պետք է արձանագրել նաև, որ Դաշնակցությունն ապացուցում է, որ հնամենի, ավանդական կուսակցություն է և չի դավաճանում իր ավանդույթներին: Վերջին 125 տարվա ընթացքում նրանք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին և հանդես են եկել/գալիս՝ որպես «համագործակցային մշակույթի» անշեջ կրողներ: Կասկածողները ևս մեկ անգամ կարող են կարդալ Եղիշե Չարենցի «Դաշնակցականներին» քաղաքական ներբողը՝ գրված դեռևս 1929 թվականին: