Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Նազարյանին. «Դուք ընդհանրապես зашкалили»

2015 թ. հուլիսին էլեկտրաէներգիայի միջին սակագինը Հայաստանում 48 դրամ էր, Ուկրաինայում՝ 12 դրամ, Ռուսաստանում՝ 22 դրամ, Վրաստանում՝ 28 դրամ, էլեկտրաէներգիա արտադրելու կառուցվածքը ՀՀ-ում 40%-ը բաժին է ընկնում ԱԷԿ-ին, ՀԷԿ-երին ու ՋԷԿ-երին 30-ական տոկոս, Ուկրաինայում՝՝45% ԱԷԿ-ներ, 15% ՀԷԿ-եր և 40% ՋԷԿ-եր, ՌԴ-ում՝ 67% ՋԷԿ-եր, մնացածը ՀԷԿ-երն ու ԱԷԿ-ն է: Այս ցուցանիշներն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հարցադրում արեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ լավագույն գեներացիա ունեցող Հայաստանում սակագինն այդքան բարձր է լինում:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կոռեկտ չհամարեց նման համեմատությունը: Նա հայտարարեց, որ Ուկրաինայում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սակագինը, ՌԴ-ում՝ ՋԷԿ-ի գազի գինը եռակի ցածր է, քան ՀՀ-ում ՋԷԿ-երինը, իսկ Վրաստանում որոշակի զսպում են ՀԷԿ-երի միջոցով:

Ռ.Նազարյանի խոսքով՝ Հայաստանի նման երկիր է Մոլդովան, որտեղ էլեկտրաէներգիայի միջին սակագինը 45.92 դրամ է, մեզ մոտ՝ 35.54 դրամ էր, հիմա 42.23 դրամ է դարձել: Ըստ նրա՝ Կոսովոյում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Էստոնիայում, Լիտվայում և այլ երկրներում շատ ավելի բաձր է հոսանքի գինը, քան մեզ մոտ: Ռ.Նազարյանն առաջարկեց միասին փորձել հասկանալ ինչպիսին է մեր մեթոդիական, արդյոք ներառո՞ւմ է լավագույն փորձը, կա՞ն խնդիրներ, որ հաշվի չեն առել:

Հ.Բագրատյանն ընդունեց, որ իր ներկայացրած հիմնավորումներն ամբողջական չեն, բայց, նրա կարծիքով, Նազարյանի համեմատությունն ընդհանրապես ընդունելի չէ, քանի որ համեմատեց Մոլդովայի հետ, որտեղ ԱԷԿ չկա: «Դուք ընդհանրապես зашкалили»,- ասաց Հ.Բագրատյանը:

Կարդացեք նաև

ՀԾԿՀ նախագահն առաջարկեց համատեղ նստել ու քննարկել և գուցե մի արժեքավոր հայտարարի գան: Նա նշեց, որ երբեք կողմ չի եղել նման համեմատություններին, որովհետև տարբեր գործոններ կան, օրինակ՝ Վրաստանն անվճար գազ ունի տրանզիտից: Նա կարևորեց հասկանալ՝ արդյոք մենք մեր ունեցած ռեզերվները ճիշտ ենք օգտագործում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս