Սառույցը՝ ցելյուլիտի դեմ
Սովոր ենք սառույցն օգտագործել հակաբորբոքային նպատակներով, քանի որ գիտենք, որ այն հանում է այտուցները: Իսկ Կենտուկի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառույցն օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում: Նրանք պնդում են, որ, եթե ցանկանում եք ազատվել ենթամաշկային ավելորդ ճարպերից, բավական է օրական 30 րոպե խնդրահարույց հատվածներում սառույցի կոմպրեսներ դնել կամ մերսել այդ հատվածները սառույցով:
Հարցն այն է, որ մարդու օրգանիզմում գոյություն ունեն 2 տեսակի ճարպային գոյացություններ՝ սպիտակ ճարպ և մարմնագույն (շագանակագույն ճարպը): Սպիտակ ճարպերը հիմնականում կուտակվում են որովայնի, կոնքերի, կողքերի հատվածներում, որոնց դեմ էլ մենք անընդհատ փորձում ենք պայքարել: Իսկ մարմնագույն ճարպը (շագանակագույն ճարպը) պատասխանատու է օրգանիզմի ջերմակարգավորման համար:
Սառույցը՝ մաշկի համար
Հակացելյուլիտային կոմպրես անելու համար մեկ բուռ սառույցը լցրեք որևէ սրբիչի տոպրակի մեջ: Խնդրահարույց հատվածները ծածկեք սրբիչով և վրան դրեք սառույցի տոպրակը, թողեք մնա 30 րոպե: Եթե վատ զգացողություն ունենաք, անմիջապես դադարեցրեք պրոցեդուրան:
Հակացելյուլիտային մերսման համար մեկ կտոր սառույցը փաթաթեք անձեռոցիկով և մերսեք մարմինը շրջանաձև շարժումներով՝ մարմնի ամեն հատվածում 2 րոպեից ոչ ավելի: Պրոցեդուրայից հետո մարմինը փաթաթեք սրբիչով: Այս տեսակ ջերմային փոփոխությունը կխթանի ճարպերի այրման գործընթացը:
Մի՛ մոռացեք նաև ֆիզիկական վարժությունների մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը