Բաժիններ՝

Պսկովում «Մի-8» ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել

Ռազմական «Մի-8» ուղղաթիռը Պսկովի մարզում պարտադրված վայրէջք է կատարել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ու տեղեկատվության վարչությունից, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պարտադրված վայրէջքի հետևանքով զոհվել են անձնակազմի 3 օդաչուները ու տեխնիկ ինստրուկտորը, հայտնել են զինվորական գերատեսչությունից:

«Մի-8» ուղղաթիռը դուրս էր եկել Պսկովի մարզի «Օստրով» օդանավակայանից ու իրականացնում էր պլանային ուսումնամարզական թռիչք: Անձնակազմի հետ կապն ընդհատվել էր Մոսկվայի ժամանակով ժ. 19:21-ին:

Ներկայում դեպքի վայրը շրջապատված է, տարածքում աշխատում են Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29