Ասպիրինը կարող է կանխարգելել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը

Ջոնս Հոպկինսի համալսարանի և Բոյս Թոմսոնի համալսարանի պրոֆեսոր Դենիել Քլեսինգն ու իր կոլեգաները երկար ժամանակ ուսումնասիրել են ասպիրինի ազդեցությունը որոշ բույսերի զարգացման վրա: Նրանք ուշադրություն են դարձրել, որ սալիցիլաթթուն կպչում է որոշակի ֆերմենտների, որոնք առկա են նաև մարդու օրգանիզմում:

Գիտնականները պարզել են, որ սալիցիլաթթուն, որը մտնում է ասպիրինի բաղադրության մեջ, կարող է կպչել գլիցերալդեհիդ-3- ֆոսֆատդեհիդրոգենազին՝ թույլ չտալով, որ այս ֆերմենտը ներթափանցի բջջակորիզ: Այս ֆերմենտը ներառված է գլյուկոզայի նյութափոխանակության գործընթացում, սակայն այն նաև կարևոր դեր է կատարում բջջային գործընթացներում: Այսպես, թթվային սթրեսի դեպքում այն ներթափանցում է նեյրոնների կորիզ՝ հանգեցելով դրանց մահվան, սա տեղի է ունենում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ:

Հայտնի է, որ Պարկինսոնի դեմ դեպրենիլ դեղամիջոցը կանխարգելում է գլիցերալդեհիդ-3- ֆոսֆատդեհիդրոգենազի ներթափանցումը բջջակորիզ՝ կանխարգելելով նեյրոնների մահը:

Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ սալիցիլաթթուն նաև կարող է կպչել HMGB1 սպիտակուցին, որը բորբոքումներ է առաջացնում և ազդում որոշակի տեսակի քաղցկեղի, սեպսիսի և աթերոսկլերոզի զարգացման վրա:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս