Բաժիններ՝

Ուշադրություն դարձրեք գլխացավերին

Գրեթե բոլորն էլ ժամանակ առ ժամանակ ունենում են գլխացավեր: Հաճախ մենք ինքներս ենք գլխացավի մեղավորները: Լավ երեկույթը, ինչպես հայտնի է, կարող է շարունակվել հաջորդ օրը՝ գլխացավի տեսքով: Սակայն ինչպե՞ս վարվել, երբ գլխացավերը հաճախ են ի հայտ գալիս: Գլխացավերը, ինչպես մյուս բոլոր ցավերը, փորձում են ազդանշան ուղարկել, որ օրգանիզմում մի բան այնպես չէ:

1. Հանկարծակի և սաստկացող ցավեր քունքի հատվածում: Այս ցավերն ամենաշատն են վախեցնում, քանի որ դրանք հանկարծակի են և արագ են սաստկանում: Նմանատիպ գլխացավին պետք է ուշադրություն դարձնել և դիմել բժշկի, քանի որ դրանք կարող են առողջական մի քանի խնդիրների նշան լինել:

2. Ցավեր՝ վնասվածքներից հետո: Եթե գլխի հարված եք ստացել, ապա մի մոռացեք ժամանակ առ ժամանակ հետազոտվել բժշկի մոտ: Սովորաբար, գլխի հարվածքներն անհետք չեն անցնում և ժամանակի հետ կարող  են հաճախակի գլխացավերի պատճառ դառնալ:

3. Առավոտյան գլխացավեր: Եթե առավոտյան արթնանում եք և սաստիկ ցավեր եք զգում, ապա անմիջապես պետք է դիմել բժշկի: Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ այս տեսակի գլխացավերն առողջական լուրջ խնդիրների նշաններ են: Կարող է լինել ճնշման բարձրացում, ինչպես նաև՝ գլխուղեղի ուռուցք:

Կարդացեք նաև

4. Մեկ աչքի կամ դրա շուրջ ցավեր: Նման ցավերն այնքան ուժեղ են, որ շատ գիտնականներ կարծում են, որ սա մարդու զգացած ցավերից ամենաուժեղն է:

5. Գլխացավեր՝ ուղեկցված  սրտխառնոցով և տեսողության խնդիրներով: Եթե գլխացավերի պատճառով սրտխառնոց կամ տեսողության վատացում է առաջացել, կամ պարանոցի ցավեր, վատ տրամադրություն, ապա ժամանակն է դիմել բժշկի:

Հիշեք, որ գլխացավերն անտեսել ու դրանց դիմանալ չի կարելի: Եթե նկատել եք հաճախակի գլխացավեր, ապա ժամանակն է դիմել բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս