«Ադրբեջանն այս տարի փորձելու է ավելի համեստ պահել իրեն». Գագիկ Հարությունյան

«Իրանի հետ կապված զարգացումներն ածանցյալ են մնացած զարգացումներին։ 2010թ. ԱՄՆ վերլուծաբանները կանխատեսում էին, որ Իրանը կդառնա կարևոր երկիր։ Այսօր էլ տեսնում ենք, որ դա այդպես է։ Մի կողմից Իրանն ազատվեց ամեիիկյան պատժամիջոցներից, բայց հայտնվեց արաբական երկրների հետ հակամարտության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, բանախոսը նշեց, որ այսօր ցանկացած տնտեսական համագործակցության հաջողություն հնարավոր է միայն այն պարագայում, երբ սեփական տնտեսությունը զարգացած է. «Իրանը յուրովի իսլամական երկիր է, որովհետև ունի մի քանի առաջատար դիրքեր։
Մենք պետք է փորձենք ավելի գիտատար ու թանկ ապրանքներով հանդես գալ, այլ ոչ թե հումք առաջարկենք»։

Խոսելով Ադրբեջանում առկա տնտեսական ճգնաժամի մասին ու անդրադառնալով այն կարծիքներին, թե դրանք պատճառ են դառնում սահմանային ակտիվացումների համար, նա նշեց, որ դրամաատիկ սցենարների կողմնակից է։ Նա նշեց, որ վիճակն Ադրբեջանում փայլուն չէ, բայց նա կողմնակից չէ այն սցենարներին, որ դրդված տնտեսական վատ վիճակից Ադրբեջանը կարող է գնալ ծանր քայլերի։ Սահմանային լարվածության աճը կամ նվազումը կապված չէ նաև ԵԽ ԽՎ -ի բանաձևերի հետ։ Ադրբեջանը փորձելու է ավելի համեստ պահել իրեն այս տարի,  քանի որ էապես փոխվել են ռուս-թուրքական հարաբերությունները, ինչն իր հերթին փոխում է Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը ռուսական որոշում ընդունողների կողմից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս