Բաժիններ՝

Անանուխը՝ շաքարի կախվածության դեմ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շաքարը կախվածություն է առաջացնում: Սակայն շտապենք ուրախացնել ձեզ և ասել, որ «քաղցր» կախվածության դեմ պայքարելու դեպքում ձեզ օգնության կհասնի անանուխի յուղը:

Անանուխը՝ քաղցրից կախվածության դեմ

Վաղուց ապացուցված է, որ քաղցրի կախվածությունը կարելի է նվազեցնել անանուխի միջոցով: Պարզվում է, որ այս բույսի բույրը ոչ միայն թարմացնում է, այլև հագեցածության զգացողություն է տալիս:

Իսկ ինչպե՞ս ճիշտ օգտագործել անանուխը:

Գիտնականները խորհուրդ են տալիս ինհալացիաներ կատարել անանուխի յուղի միջոցով (10 կաթիլ անանուխի յուղով): Խորհուրդ է տրվում նաև անանուխի յուղով տարաներ ունենալ ձեռքի տակ և անընդհատ հոտ քաշել դրանից, հատկապես, երբ ձեզ մոտ շաքարի անհագ ծարավ է զգացվում:

Իսկ եթե 2 կաթիլ կոկոսի յուղը խառնեք 2 կաթիլ անանուխի յուղով և ամեն օր առավոտյան այդ խառնուրդը քսեք դաստակի ներսի կողմին, ապա ժամանակի ընթացքում կնկատեք, որ ազատվել եք շաքարի կախվածությունից:
Սակայն մի մոռացեք, որ շաքարը կարևոր է օրգանիզմի համար և պետք չէ այն ամբողջովին հանել սննդակարգից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031