Ճիշտ օգտագործում ենք գադջետները. միֆեր մարտկոցների մասին
Lifehacker.ru կայքը ներկայացրել է գադջետները լիցքավորելու հետ կապված միֆեր և կանոններ:
1. Չի կարելի օգտագործել ոչ օրիգինալ լիցքավորման միջոցներ: Սա վիճելի հարց է, որին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ: Մի կողմից՝ տարբերություն չկա, թե ինչ միջոց եք օգտագործում հեռախոսը լիցքավորելու համար: Եթե ոչ օրիգինալ լիցքավորման միջոցի բոլոր պարամետրերը համապատասխանում են օրիգինալի հետ, ապա մեծ է հավանականությունը, որ դրանք որևէ կերպ չեն վնասի ձեր գադջետներին:
2. Չի կարելի օգտագործել գադջետը լիցքավորման ընթացքում: Ցանկացած չանջատված գադջետ լիցավորվելու ընթացքում հոսանք է օգտագործում: Եթե դրանցով «ծանր» խաղեր խաղաք, երկու տարբեր պրոցեսները կարող են տհաճ արդյունքների հանգեցնել: Գադջետն այդ դեպքում կարող է շատ տաքանալ: Բացի այդ՝ եթե լիցքավորվելու ընթացքում օգտվում եք գադջետից, դրա լիցքավորման ժամանակն առավել երկար է տևում: Սակայն այս ամենը չի նշանակում, թե ընդհանրապես չի կարելի օգտվել գադջետներից, երբ դրանք լիցքավորվում են:
3. Լիցքավորել պետք է միայն լրիվ լիցաթափված գադջետները: Այս միֆը ծնվել է այն ժամանակ, երբ օգտագործվում էին NiMH և NiCd լիցքավորիչներ: Սրանք հիշողության էֆեկտ ունեին: Եթե դրանք լիցքավորում էին դեռ չլիցքաթափված վիճակում, ժամանակի ընթացքում դրանք ավելի շուտ էին լիցքաթափվում: Այժմ օգտագործվում են այլ՝ Li-Pol միջոցներ: Այս դեպքում ցանկալի է դրանք լիցքավորել, երբ 20-30 տոկոս լիցք եք ունենում:
4. Չի կարելի ողջ գիշեր գադջետը լիցքավորել: Այս միֆը ևս առաջացել է NiMH և NiCd միջոցների օգտագործման արդյունքում: Այդ միջոցների դեպքում այրվելու հավանականություն կար: Սակայն նոր միջոցների օգտագործման դեպքում հոսանքի օգտագործումը դադարեցվում է, երբ գադջետն ամբողջությամբ լիցքավորվում է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը