Կադիրովը ճանաչել է ԴԱԻՇ-ի ահաբեկչի կողմից գլխատված չեչենին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԴԱԻՇ-ի ահաբեկչի կողմից սպանված տղամարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ չեչեն:
«Այո, նա չեչեն է, նրան գլխատել են»,- այսօր լրագրողներին հայտնել է Կադիրովը: Նա նշել է, որ տեղեկություն չկա, որը կհաստատեր լուրը, թե այդ մարդը եղել է ԴԱԻՇ-ի շարքերում ու աշխատել է նրանց համար:
«Ես դրան չեմ հավատում: Նա այնտեղ նստել էր այնպիսի տեսքով, կարծես նրան դավաճանել են: Կարծես նրան ասել են, թե մենք հիմա քեզ կնկարահանենք ու բաց կթողնենք»,- ասել է Կադիրովը:
«Նա, ով սպանել է մեր քաղաքացուն ու սպառնում է մեր պետության անվտանգությանը, երկար չի ապրի: Մենք նրանց կուղարկենք այն աշխարհ»,- հայտարարել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտարարեց, որ ԴԱԻՇ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են տղամարդու գլխատում՝ նրան մեղադրելով լրտեսության մեջ:
Իսրայելական «Արուց Շևա» ռադիոկայանի հաղորդմամբ՝ խոսքը 23-ամյա չեչենի գլխատման մասին է: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, պատանդը մահապատժից առաջ խոստովանել է, թե Մոսկվային է հաղորդել տեղեկություն ԴԱԻՇ-ի շարքերը Սիրայում ու Իրաքում համալրած ռուսների մասին:
Տեսագրությունում կարմիր կոմբինեզոնով մարդը ռուսերենով հայտարարում է, թե ինքը հավաքագրվել էր Անվտանգության դաշնային ծառայության կողմից 2014թ. ամռանը Մայկոպում, իսկ հետո ուղարկվել Իրաք՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Նա պնդում է նաև, թե ծնունդով Գրոզնիից է: