Խմիչք, որը կօգնի նիհարել և մաքրել օրգանիզմը
Steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունի խմիչք, որը կարող է օգնել նիհարել և մաքրել օրգանիզմը: Խմիչքը բաղկացած է երեք բաղադրիչից՝ կայեն պղպեղ, կիտրոն և խնձոր:
Ինչպես է կայեն պղպեղն օգնում նիհարել
Այն պարունակում է կապսաիցին անունով նյութ, ինչի արդյունքում այն ակտիվորեն մասնակցում է նիհարելու գործընթացին:
- Այն ակտիվացնում է նյութափոխանակությունը: Սա կօգնի ձեզ ավելի արագ այրել ճարպերը:
- Ակտիվացնում է սննդի վերամշակումը: Սննդի վերամշակման հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել քաշի ավելացման:
- Թերմոգեն ազդեցություն է ունենում: Այն հնարավորություն է տալիս արագացնել ճարպերի այրումն ու հանդարտեցնում է ախորժակը:
Ինչու է կիտրոնն օգնում նիհարել
Կիտրոնը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
- Այն խթանում է նյութափոխանակությունը: Այն կարգավորում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը և օգնում կանխարգելել փորկապության առաջացումը:
- Օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Այն օրգանիզմը մաքրում է շլակներից և նյութերից, որոնք օրգանիզմին ընդհանրապես անհրաժեշտ չեն:
- Նպաստում է օգանիզմից ավելորդ հեղուկի հեռացմանը:
- Հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաև վիտամին C-ով: Կիտրոնը կարելի է համարել ամենաանվտանգ միջոցներից մեկը քաշի նվազեցման հարցում:
Ինչու է խնձորն ընդունակ վերադարձնել գեղեցիկ կառուցվածքը
Խնձորը նիհարելու համար դիետայի ամենահայտնի բաղադրիչներից է:
- Ակտիվացնում է նյութափոխանակությունը: Խնձորն առանձնանում է նատրիումի և ճարպերի քիչ քանակով: Դրանց էներգետիկ արժեքը ևս շատ բարձր չէ: Դրանք մեծ քանակով վիտամիններ են պարունակում, հանքանյութեր և բջջանյութ: Այս ամենն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը և խթանել ճարպերի այրումը:
- Հագեցածության զգացում են հաղորդում: Պատճառն այն է, որ մեծ քանակով բջջանյութ են պարունակում:
- Կանխարգելում են օրգանիզմում հեղուկի հավաքվելը: Անհրաժեշտ է հիշել, որ երբ հեղուկը ժամանակին դուրս չի գալիս օրգանիզմից, քաշն ավելանում է:
Ինչպես պատրաստել խմիչքը
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ խնձորի հյութ
- 1 ճաշի գդալ կայեն պղպեղ
- 1 կիտրոնի հյութ և կիտրոնի կեղևը մանրացրած
- 1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
- Լավ լվացեք կիտրոնը և մաքրեք կեղևը. այն դեն մի նետեք:
- Մեկ բաժակ ջուրը եռացրեք՝ դրա մեջ լցնելով կիտրոնի կեղևը:
- 10 րոպե անց ավելացրեք կիտրոնի և խնձորի հյութերը, ինչպես նաև պղպեղը:
- Այս խմիչքը պետք է խմել փոքր կումերով՝ ամեն անգամ ուտելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը