Էրդողանի «դագաղը» հայտնվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանության մոտ
Նախօրեին Մոսկվայում «Հայրենիք» («Հայրենիքի վագրեր») կուսակցության երիտասարդ թևի ակտիվիստները չարտոնված հավաք են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ:
Նրանք դեսպանության մոտ են տարել բորդո դագաղ, որի մեջ եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մարմնավորող տիկնիկ:
Ակտիվիստները դագաղում տեղադրել են բաց նամակ` ուղղված ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին: Թուրքիայի դեսպանատան մոտ տեղադրվել են նաև ծաղկեպսակներ՝ սև ժապավեններով, որոնց վրա գրված են եղել «Հայրենիքի թշնամիներին՝ հայրենիքի վագրերից» և «ԱՄՆ խամաճիկներին` ռուս հայրենասերներից»:
Ակտիվիստների երթը լուսաբանել են լրագրողներն ու բլոգերները:
Միջոցառումն ավարտվել է ակցիայի կազմակերպիչներին ոստիկանության բաժանմունքներ տանելով, հայտնում է rusvesna.su-ն: