Բաժիններ՝

Պուտինը դեկտեմբերի 3-ին ամենամյա ուղերձով կդիմի Դաշնային ժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին 12-րդ անգամ հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով: Այս մասին հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի կայքը, որը պետք է ուղիղ հեռարձակի Պուտինի ելույթը: Ռուսաստանի նախագահը պետք է սկսի իր ելույթը Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին:

Ուղերձի թեման չի հրապարակվել:
Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձի գլխավոր թեման լինելու են անվտանգության հարցերը: «Ոչ, դա այդպես չէ»,- ասել էր Պեսկովը՝ պատասխանելով «Կոմերսանտի» հաղորդագրության հավաստիության մասին հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս