
Հյուրանոցից գողություն է կատարվել

Ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում գողության վերաբերյալ հնչած ահազանգը հյուրանոցներից մեկի անվտանգության ծառայությունից էր:
Ժամը 23.50-ին ոստիկանները նշված հյուրանոցից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտյոմ Ե.-ին: Նա խոստովանել է, որ հյուրանոցի սենյակներից մեկից գողացել է 33 ԱՄՆ դոլար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: