Մոմ վառելը մոգական ուժ ունի՞, մենք մոմը վառում ենք բախտավորության համա՞ր
– Մոմ վառելը մոգական ուժ ունի՞: Մենք մոմը վառում ենք բախտավորության համա՞ր:
– Մոմ վառելը լույսի խորհրդանիշն է, որ Հիսուս բերեց այս աշխարհ: Ս. Գրիգոր Լուսավորիչը Քրիստոսի Լույսը բերեց հայոց ազգին՝ Ավետարանի քարոզչությամբ: Մոմ վառելը մեզ օգնում է հիշել Քրիստոսի Լույսի մասին, և այսպիսով աղոթելիս կենտրոնանալ Աստծո շուրջ:
Օրհնությամբ` Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյան
qahana.am