Տղամարդկանց փայլուն մորուքները` Instagam-ի նոր թրենդ
Ինչպես գրում է Metro-ն, սուրբծննդյան սեզոնի նոր հիթ են դարձել փայլուն մորուքները: Միաժամանակ, Instagram-ի նոր թրենդը հետաքրքրել է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:
«Պարտադիր չէ ունենալ մորուք կամ տղամարդ լինել, որպեսզի հնարավորություն ունենաք ակցիային միանալ»,- գրում է հոդվածագիրը:
Սոցցանցի օգտատերերին այնքան է զվարճացրել մորուք ներկելու գաղափարը, որ թրենդը սկսել է արագորեն տարածվել՝ վարակելով նաև կանանց, ովքեր ներկում են կզակի հատվածը:
Տղամարդիկ, սակայն, մի բան չեն հաշվարկում՝ իրականում բեղերի ու մորուքի փայլերից ազատվելն այդքան հեշտ չէ: Դրանք հայտնվում են բերանում, շաղ գալիս հագուստի վրա: