
Լույս է տեսել մինիոնների մասին պատմող կարճամետրաժ հոլովակ

Universal Pictures ստուդիայի կարճամետրաժ անիմացիոն հոլովակը հայտնվել է YouTube-ում: Այն պատմում է բոլորի կողմից սիրված մինիոնների մասին: Ապագայում ընկերությունը մտադիր է ևս երկու կարճամետրաժ ֆիլմ արտադրել:
Տեսանյութը կցվելու է «Մինիոններ» մուլտֆիլմի DVD-արտադրությանը, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:
«Մրցություն» կոչվող 3 րոպեանոց վիդեոյում ցուցադրվել է էպիզոդ երկու մինիոնների կյանքից, որոնք որոշում են պարզել, թե ով է իրենցից լավագույնը:
«Մինիոնները» մուլտֆիլմը դարձավ պատմության մեջ երրորդ անիմացիոն ֆիլմը, որին հաջողվեց վարձույթում վաստակել ավելի քան 1 մլրդ դոլար:
Ամենավարձութային մուլտֆիլմերի վարկանշային աղյուսակում առաջին տեղը նախկինի պես զբաղեցնում է «Սառը սիրտը», երկրորդում՝ «Մինիոնները»՝ հետ մղելով «Խաղալիքների պատմություն-3» մուլտֆիլմը: