
50-ամյա Սառա Ջեսիկա Փարքերը՝ ոսկերչական բրենդի դեմք

Ամերիկացի 50-ամյա դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը, ով ավելի շատ հայտնի դարձավ «Սեքսն ու քաղաքը» հայտնի սերիալում Քերիի Բրեդշոուի դերով, ցուցադրել է իր ոճի ու նրբագեղության զգացումը՝ դառնալով ոսկերչական Kat Florence բրենդի դեմք, հայտնում է The Daily Mail-ը:
3 երեխաների մայրը ցուցադրել է վզնոցների և մատանիների հավաքածուի շքեղ զարդերը:
Կատալոգի նկարների հեղինակն է լուսանկարիչ Պետեր Լինդբերգը, ով հայտնի է ճանաչված մոդելների հետ աշխատանքով:
«Սառան ունի եզակի գեղեցկություն, արտահայտիչ, որը հաճախ չես հանդիպի ժամանակակից աշխարհում նրա տարիքի կանանց շրջանում»,- պատմել է ոսկերչական բրենդի տնօրեն Քրիստի Ֆլորենցիան:
Դերասանուհին կեցվածք է ընդունել մի քանի երեկոյան զգեստներով, նրա դիմահարդարումն արված է բնական երանգներով: Բոլոր լուսանկարները սև-սպիտակ են: