
Քեյթ Մոսը ու Կարա Դելևինը լուսանկարվել են համատեղ՝ գայթակղիչ ֆոտոսեսիայի համար

Բրիտանացի հայտնի սուպերմոդել ու դերասանուհի Քեյթ Մոսը լուսանկարվել է երիտասարդ մոդել Կարա Դելևինի հետ, հայտնում է The Daily Mail-ը:
41-ամյա Քեյթն ու 23-ամյա Կարա Դելևինը դարձել են հագուստի՝ Mango հայտնի բրենդի գովազդային արշավի նոր դեմքերը, հայտնում է korrespondent.net-ը:
Սա մոդելների առաջին համատեղ աշխատանքը չէ: Ավելի վաղ նրանք երկու անգամ ներգրավված էին եղել համատեղ նախագծերում, որոնցից մեկը գովազդային արշավ էր՝ նախատեսված Burberry բրենդի համար:
«Mango-ն թարմ ու ժամանակակից բրենդ է, նրանց հետ աշխատելը հիանալի է»,- պատմել է Մոսը, ով ավելի վաղ ներկայացրել էր ապրանքանիշը: