
«Բավարիան» պատրաստ է պայքարել այն բանի համար, որպեսզի Գվարդիոլային պահի իր մոտ

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մյունհենյան «Բավարիայի» ղեկավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այն բանի համար, որպեսզի համոզի թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային երկարաձգել պայմանագիրը:
Իսպանական ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ Գվարդիոլան համաձայնել է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական ակումբը պատրաստ է առաջարկել իսպանացի մասնագետին ավելի շատ, քան լոնդոնյան «Չելսիում» ստանում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Պորտուգալացու աշխատավարձը կազմում է 18.7 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիան» պատրաստ է առաջարկել Գվարդիոլային տարեկան 24 մլն եվրո, որպեսզի նա համաձայնի երկարաձգել պայմանագիրը:
Գվարդիոլայի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2016թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը