Բաժիններ՝

«Սթարիջը պետք է սովորի տարբերել լուրջ վնասվածքը թեթև հիվանդությունից». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ մերսիսայդցիների առաջատար հարձակվողի վնասվածքը լուրջ չէ:

«Մենք պետք է հաշտվենք այն բանի հետ, որ նա վերջին ամիսներին հաճախ է վնասվածք ստանում: Ես հասկանում եմ, թե ինչու են բոլորը սպասում նրա վերադարձին: Եթե խոսքը չգնար այնպիսի մակարդակի ֆուտբոլիստի մասին, ինչպիսին Դենիելն է, ապա ոչ ոք չէր էլ հիշի:

Նրա մարմինը պետք է սովորի նոր մարզումներին, և հետո, նա պետք է սովորի տարբերել լուրջ վնասվածքը թեթև հիվանդությունից: Մենք զննություն ենք կատարել և հիմա վստահաբար կարող ենք ասել, որ նրա վնասվածքը լուրջ չէ, բայց Դենիելը չի կարող մարզվել սովորական ռեժիմով:

Կխաղա արդյոք նա ազատ օրերի՞ն: Չգիտեմ: Սովորաբար վերադառնալու համար անհրաժեշտ է հինգշաբաթյա մարզումներ, ինչպես մրցաշրջանին նախապատրաստվելու ժամանակ»,- Կլոպին ցիտում է The Guardian-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս