
Ճապոնիան մեկամյա դադարից հետո կվերսկսի կետերի որսը

Ճապոնացի ձկնորսները կշարունակեն կետերի արդյունաբերական որսը Ատլանտյան օվկիանոսում՝ անտեսելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի արգելքը:
Մարտին ձկնորսները դուրս կգան ծով 1 տարվա ընդմիջումից հետո, գրում է korrespondent.net-ը:
Ձկնորսության ճապոնական դաշնային գործակալությունն այսօր տեղեկացրել է Միջազգային կետորսության հանձնաժողովին այն մասին, որ 2015-2016 որսորդական սեզոնին կշարունակի կատարել կետերի որս Անտարկտիկայում, սակայն կնվազեցնի կետերի որսման քվոտաները:
Նոր քվոտաների համաձայն՝ կետերի թույլատրելի որսը նվազեցվել է երկու երրորդով՝ կազմելով տարեկան 333 կետ: Ճապոնացի փորձագետների կարծիքով՝ դա չպետք է սպառնա կետերի պոպուլյացիային:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցած տարի վճռել էր, որ Ճապոնիայում շերտավոր կետերի ավանդական արդյունաբերական որսը պետք է դադարեցվի: Դատարանի վճռից հետո ճապոնացի ձկնորսները դադարել էին կետերի որս կատարել: