Պարալիմպիկ խաղեր-2020. 7×7 ֆուտբոլը չի ընդգրկվել մարզաձևերի շարքում
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն մերժել է 2020 թվականի Պարալիմպիկ խաղերի մարզաձևերի քանակը ևս մեկով ավելացնելու` Սպորտի միջազգային ասոցիացիայի կողմից արված առաջարկը:
Նման որոշում կայացվել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի` Մեխիկոյում կայացած գլխավոր վեհաժողովի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ Պարալիմպիկ կոմիտեն 2020 թվականի Տոկիոյի խաղերի համար ընդգրկել է 22 մարզաձև: 23-րդ մարզաձևը պետք է լիներ 7×7 ֆուտբոլը:
Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Ճապոնիայում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:
Սիրարփի Աղաբաբյան