Ընդմիշտ ազատվեք դեմքի անցանկալի մազերից
Շատ կանայք առերեսվում են այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին է դեմքին անցանկալի մազերի ի հայտ գալը: Մազերը հիմնականում ի հայտ են գալիս հորմոնների խախտման պատճառով: Շաքարային և ասեղային էպիլյացիաներից ազատվելու համար healthyfoodstar.com-ն առաջարկում է օգտագործել բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել անցանկալի մազերից:
Բաղադրություն
- Կես ճ/գ կոկոսի կաթ
- 3ճ/գ ալյուր
- Մի փոքր ջուր
Պատրաստման եղանակը
Սկզբում մաքրեք մաշկը, ապա կոկոսի յուղով մերսեք այն: Այնուհետև ալյուրը խառնեք ջրով այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը քսեք խնդրահարույց հատվածներին և թողեք չորանա: Մինչև խառնուրդը լվանալը, տրորեք դեմքը սկրաբի նման:
Շաբաթական 2 անգամ 4 շաբաթ շարունակ կրկնեք այս գործողությունը: Սա բավական կլինի, որպեսզի ազատվեք անցանկալի մազերից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը