Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բարդու ծառն ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Մենք գրեթե ծանոթանալու օրից մտերմություն ենք արել: Ինձ համար շատ տարօրինակ է նրա մահը: Նախ` որ նա այն մարդը չէր, որ ինքնասպանության փորձ կատարեր՝ թունավորում կամ այլ բան: Լեւոն Մութաֆյանի տունը նշված հյուրանոցից, որտեղ նրա դին են գտել, 300մ հեռավորության վրա է, այսինքն, հազիվ մի կանգառ այն կողմ: Ինչո՞ւ նա պետք է ցնցուղ ընդունելու համար մտներ հյուրանոց»:
ՌԴ Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսը, թերթի տեղեկություններով, այսպես կոչված՝ «տեսա-ռեգիստրով» կահավորված չի եղել: Արդյոք նման պայմաններում կպարզվե՞ն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը: Բայց որ միջպետական ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է: Ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Իսկ նոյեմբերի 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թե ինչու է 30-ամյա կինը նման քայլերի դիմում, ինչու է պահանջում հանդիպումներ Վլադիմիր Գասպարյանի հետ, մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց Լուսինե Սիմոնյանի քույրը՝ Նունեն։
Կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այս երկուշաբթի Հայաստան կատարած այցից հետո սկզբում հայկական, այնուհետեւ նաեւ ռուսական լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ռուսական կողմը ՀՀ իշխանություններին համոզում է Արցախի ազատագրված շրջաններից մի քանիսը վերադարձնել Ադրբեջանին: Ըստ լուրերի՝ Լավրովի այցի նպատակը եղել է շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը ՀՀ իշխանությունների հետ քննարկելը:
Հայտնի գործարար, մեծահարուստ, Դիլիջանի միջազգային դպրոցի և միջազգային այլևայլ պրոյեկտների հեղինակ Ռուբեն Վարդանյանի որդին այս օրերին ծառայում է Ղարաբաղում՝ Հադրութում, ընդ որում՝ այն նույն զորամասում, որտեղ ծառայում է Բակո Սահակյանի որդին։
ՀԺ»-ի հետ զրույցում Աբովյանի հարսը` Դուշիկ Բեջանյանը, նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր։ Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Լ.Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել:
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկերող ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի աշխատանքը վաճառվել է Նյու Յորքի Christie’s աճուրդում, ասվում է աճուրդի տան կայքում:
Այս գիշեր Նյու Յորքում կայացել է Victoria’s Secret Fashion Show-ի հոբելյանական՝ 20-րդ ցուցադրությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գիտե՞ք արդյոք, որ գոյություն ունի Կենդանակերպի ոչ թե 12, այլ 13 նշան:
Կանաչ սոխը չորացրեք, կտրատեք, պահեք լաթե պարկիկի մեջ: 1 ճ/գ հումքը փոշիացրեք, լցրեք 1.5լ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը: Խմեք օրվա ընթացքում, ջրի փոխարեն: Տարան փակեք թանզիֆով: Կարելի է ավելացնել խնձորի տնական քացախ՝ 2թ/գ՝ 1լ-ին:
Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել: Ինչպե՞ս է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին մարմնի վրա կատարվող դաջվածքներին, մասնավորապես` խաչին:
Ձմռանը շուրթերը չորանում են, թեփոտվում և կարմրում: Շրթունքներին բնական նրբությունը վերադարձնելու համար փորձեք տնական սկրաբ պատրաստել: Սկրաբը, որը պատրաստված է պարզ մթերքներից, ոչ միայն հոգ է տանում ձեր շուրթերի մասին, խոնավեցնում և սնուցում, այլև հաճելի համ է հաղորդում:
ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է իր առարկայական օգնությունը՝ նորմալ երկիր դառնալու հարցում: Թե ինչու է առաջարկում, այլ հարց է: Մեզ համար կարևոր է պատասխանել մեկ այլ հարցի՝ իսկ մենք ցանկանո՞ւմ ենք իրապես ժողովրդավարական պետություն դառնալ: Եթե ցանկանում ենք, ուրեմն պետք է բոլոր հնարավոր միջոցներով օգտվել այս օգնությունից: