Կանաչ սոխը՝ հիպերտոնիկ հիվանդության դեմ

Սոխը բացում է արյունատար անոթները, ակտիվացնում է արյան շրջանառությունը, հանում է ականջների աղմուկը: Սոխն ախորժակ է բացում: Սոխ ուտողը կխուսափի եղանակի փոփոխության հետ կապված տհաճություններից»:
Ամիրդովլաթ Ամասիացի

Ա. Կանաչ սոխը չորացրեք, կտրատեք, պահեք լաթե պարկիկի մեջ: 1 ճ/գ հումքը փոշիացրեք, լցրեք 1.5լ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը: Խմեք օրվա ընթացքում, ջրի փոխարեն: Տարան փակեք թանզիֆով: Կարելի է ավելացնել խնձորի տնական քացախ՝ 2թ/գ՝ 1լ-ին:

sox31

Բ. Կանաչ սոխն աղացեք, 7 օր թրմեք 76%-անոց սպիրտի մեջ (1:5), քամեք թանզիֆով, հումքը մզեք, հյութը լցրեք ոգեթուրմի մեջ: 20-30 կաթիլ լուծեք ջրի մեջ, չափաբաժինը խմեք օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, կարծրախտի, հիպերտոնիայի, կոլիտների ու փորկապության դեպքում:

Կարդացեք նաև

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս