Բաժիններ՝

Կայացել է Victoria’s Secret-ի հոբելյանական ցուցադրությունը

Այս գիշեր Նյու Յորքում կայացել է Victoria’s Secret Fashion Show-ի հոբելյանական՝ 20-րդ ցուցադրությունը:

Միջոցառումը եղել է փակ, դրան ներկա են եղել միայն նորաձևության փորձագետները, լրագրողներն ու աստղերը, հայտնում է The Daily Mail-ը:

Victoria’s Secret-ի հրեշտակները «ցուցադրել են» ներքնազգեստի 75 հավաքածու: Բացի այդ՝ Լիլի Օլդրիջը ներկայացրել է Fantasy Bra-ն, որը արժե 2 մլն դոլար: Թանկարժեք կրծկալը զարդարված է եղել ալմաստներով, շափյուղաներով ու երկնագույն կվարցով:

Գայթակղիչ ներքնազգեստով հանդիսատեսին ներկայացել են մոդելներ Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սվեյնփոլը, Բեհատի Փրինսլուն, ինչպես նաև բրենդի երկու նոր «հրեշտակները»՝ Քենդալ Ջեններն ու Ջիջի Հաջիդը:

Դեֆիլեն տեղի է ունեցել երգչուհիներ Սելենա Գոմեսի, Էլլի Գոլդինգի ու երգիչ The Weeknd-ի կենդանի կատարման բերքո:

1710805

1710790

1710788

1710779

1710780

1710778

1710783

1710786

1710791

1710793

1710794

1710796

1710798

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս