
Բենիտեսին զարմացնում են «Ռեալի» խաղի մասին արձագանքները

Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ թիմի խաղի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ իրեն զարմացնում են: «Սերուցքայինների» խաղն ընթացիկ մրցաշրջանում հանդիսանում է իսպանական ԶԼՄ-ների կենտրոնական թեմաներից մեկը:
«Այո, ինձ զարմացնում է այն, որ այսքան դրական կողմերի առկայության դեպքում մատնացույց են անում միշտ այն, ինչը թիմն այնքան էլ լավ չի անում: Ֆուտբոլիստների և թիմի երկրպագուների համար ես միշտ նույն ուղերձն ունեմ. մենք գիտենք, թե ուր ենք ուզում հասնել, և աշխատում ենք չշեղվել ընտրած ճանապարհից: Մենք լսում ենք կողքի կարծիքները, բայց ես թիմ ունեմ, որը խորհուրդ է տալիս ինձ հավատարիմ մնալ որոշակի ուղու»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է Radio Nacional-ը:
Իսպանիայում շատերը կարծում են, որ Բենիտեսը հույսը դնում է պաշտպանական խաղի և արդյունքի վրա:
Այլ կարծիք. մարզիչը փնտրում է հավասարակշռված խաղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը