
ՖԻՖԱ-ն գրանցել է 7 թեկնածու` կազմակերպության նախագահի պաշտոնի համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) գրանցել է 7 հայտ` կազմակերպության ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ են դարձել պաշտոնից ժամանակավորապես հեռացված՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ-Հուսեինը, ՈւԵՖԱ-ի գխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար շեյխ Սալման Բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Մուսա Բիլիտին և հարավաֆրիկացի Տոկիո Սևալեն:
Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2016թ. փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսի ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը