Բաժիններ՝

«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը պարգևատրվել է` ֆուտբոլում ունեցած վաստակի համար:

Լեմպարդը պարգևին արժանացել էր դեռ հունիսին: Պարգևատրումը տեղի է ունեցել երեքշաբթի, Բուքինգհեմյան պալատում:

37-ամյա ֆուտբոլիստը շքանշանը ստացել է FA-ի նախագահ արաքյազն Ուիլիամսի ձեռքից:

Բրիտանական կայսրության շքանշանը ամենակրտսերն է բրիտանական պարգևների համակարգում, ընդ որում այդ շքանշանով պարգևատրված են ավելիը քան 100 հազար մարդ:

Լեմպարդը 13 տարի խաղացել է «Չելսիի» կազմում` հաղթելով Անգլիայի 3 առաջնություն և 4 գավաթ:

Լեմպարդն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 խաղ և խփել է 29 գնդակ:
Լեմպարդը հանդես է եկել նաև «Սոուոնսիի», «Վեսթ Հեմի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմերում:

Այժմ Լեմպարդը խաղում է «Նյու Յորք Սիթիի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս