Բաժիններ՝

Կարմիր խաչը Սիրիայի կոնֆլիկտից տուժածներին աջակցելու համար ամսական ծախսում է 150 մլն եվրո

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ամեն ամիս Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման վրա ծախսում է ավելի քան 150 մլն եվրո, հայտարարել է ԿԽՄԿ-ի օպերատիվ գործունեության վարչության տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը:

«Հիմա մեր առաջնայնությունները Մերձավոր ու Միջին արևելքն են, մասնավորապես Սիրիան: Ամեն ամիս մենք ավելի քան 150 մլն ենք ծախսում այդ երկրում հակամարտության զոհերին աջակցելու համար»,- ասել է Շթիլհարթը՝ ելույթ ունենալով ԿԽՄԿ-ի ու ՀԱՊԿ-ի համատեղ համաժողովում: Նա հավելել է, որ ներկայում կոմիտեին հաջողվել է կարգավորել ջրամատակարարումն այդ երկրում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Վերջին շրջանում մենք զգալի ընդլայնել ենք մեր ներկայության աշխարհագրությունն այն երկրներում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ: Դրա հետ կապված՝ վերջին 3 տարում մեր բյուջեն ավելացել է 50%-ով՝ 2012 թվականի 1 մլրդ եվրոյից հասնելով ներկայիս 1,5 մլրդ եվրոյի»,-հայտարարել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ այն երկրներում, որտեղ կան զինված հակամարտություններ, փախստականների թիվն ավելանում է: Օրինակ՝ Սիրիայում ավելի քան 4 մլն մարդ դարձել է փախստական, Ուկրաինայում՝ ավելի քան 2 մլն մարդ՝ փախստական կամ տեղաշարժված անձ, Եմենում՝ 1,4 մլն մարդ:

ԿԽՄԿ-ն մարդասիրական օպերացիաներ է անցկացնում Լիբանանում, Հորդանանում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում, Նիգերիայի արևելքում, աֆրիկյան մի շարք երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս