![](/banners/BeFunky-design.jpg)
«Մուսավաթը» բոյկոտում է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/d84b6d623dda81f5412f83b27186d0ed.jpg)
«Մուսավաթ» կուսակցության վարչությունն այսօր որոշում է կայացրել չմասնակցել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվելու են նոյեմբերի 1-ին, հայտնում է Turan-ը:
Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին կուսակցության վարչության նիստից հետո:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցում էր «Մուսավաթի» 25 թեկնածու:
Ավելի վաղ կուսակցությունը առաջարկել էր Ադրբեջանի իշխանություններին կասեցնել ընտրություններն ու դրանք անցկացնել 4 ամիս անց՝ մինչ այդ ազատելով բոլոր քաղբանտարկյալներին ու դեմոկրատական ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի ու թեկնածուների համար: