
«Ռեալ Մադրիդը» նոր ընթացք կտա բանակցություններին

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նորից սկսել բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խոսքը դարպասապահ Դե Խեայի տրանսֆերի մասին է: Մադրիդյան ակումբը դեռ ամռանն էր ուզում ձեռք բերել խաղացողին, սակայն տեխնիկական անփութության պատճառով տրանսֆերը չկայացավ:
Ձախողված տրանսֆերից հետո մադրիդցիների հիմնական դարպասապահը Կեյլոր Նավասն է: Իսկանական մարզական մամուլը կարծիք է հայտնել, որ դե Խեայի ձախողված տրանսֆերը հրաշալի ձեռքբերում պարգևեց թիմին, քանի որ Նավասն այսօր հավասարվել է Դե Խեայի մակարդակին:
Սիրարփի Աղաբաբյան