Բաժիններ՝

ԼՂ կարգավորման հարցում ժողովրդական դիվանագիտության դերը կարևոր է. Ջեյմս Ուորլիք

Այսօր Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Էնդրյուի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է APA գործակալությունը:

Ռուս համանախագահ Իգոր Պապովն ասել է, հանդիպումն արդյունավետ է անցել: «Այսօր ավարտվում է մեր այցը տարածաշրջան: Հայաստանում մենք քննարկել ենք քաղաքական գործընթացները, լարվածության աճը շփման գծում, մարդասիրական համագործակցության ձևավորման հարցերը: Հուսով ենք՝ մոտ ապագայում անցկացնել նախագահների հանդիպում»,- հայտարարել է Պոպովը:

Իր հերթին, Ուորլիքն ասել է, որ տեղյակ են այն մասին, որ վերջին 20 տարիները ծանր են եղել ադրբեջանական համայնքի համար:

«Բաքու կատարած անցած հանդիպման ժամանակ մենք հանդիպել ենք բռնի տեղահանվածների հետ: Մենք եղել ենք նրանց ընտանիքներում ու տեսել ենք, թե որքան ուժեղ են ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք: Այս հանդիպումը մեզ շատ է տպավորել: Ինչպես ես ասել եմ Երևանում, մինչև չլուծվի փախստականների խնդիրը, մինչև նրանք չվերադառնան իրենց հողերը, անհնար կլինի հանգել բազմակողմ որոշման: Մենք դա նշում ենք նաև նախագահների ու նախարարների հետ հանդիպմանը: Հանդիպումների ընթացքում մենք նաև հարց ենք բարձրացրել ժողովրդական դիվանագիտության մասին: Կարծում ենք, որ դա շատ կարևոր հարց է»,- հայտարարել է նա:

Ֆրանսիացի համանախագահն ասել է, որ հասկանում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում փախստականների գործոնի կարևորությունը: «Մենք այդ հարցը քննարկում ենք ամեն հանդիպմանը: Կարմիր խաչի հետ հանդիպումների ժամանակ մենք առաջ ենք քաշել Ղարաբաղում պատերազմի ժամանակ զոհերի թիվն ու ինքնությունը պարզելու նախաձեռնությունը: Այդ գործընթացն ընթանում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս