
Նոր նշանակումներ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի և Ծառայության կազմակերպման վարչություններում, ինչպես նաև Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի, Շիրակի և Արարատի մարզային փրկարար վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 11 խմբի պետ Գևորգ Հակոբյանը նշանակվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հրահանգիչ-խմբի պետի տեղակալ: