Բաժիններ՝

HTC-ն պաշտոնապես ներկայացրել է իր նոր՝ HTC One A9 ֆլագմանը

Թայվանական HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր՝ իմիջային-ֆլագմանային HTC One A9 սմարթֆոնը, գրում է The Verge-ն:

Նոր սարքը կոչված է ոչ թե փոխարինել ընթացիկ HTC One M9 ֆլագմանը, այլ դառնալ դրա իմիջային հավելումը: Դրա հետ միասին, սմարթֆոնն ստացել է «ֆլագմանային» տեխնիկական միջուկ այն դեպքում, երբ կորպուսի հաստությունը ընդամենը 7,26 մմ է:

HTC One A9-ն ունի ալյումինե կորպուս ու հագեցած է 5-դյույմանոց AMOLED-էկրանով՝ Corning Gorilla Glass 4 ծածկույթով: Արտաքինից այն հիշեցնում է Apple-ի iPhone-ը:

Սմարթֆոնն աշխատում է 8-միջուկանի Qualcomm Snapdragon 617 չիփսեթի հիման վրա: Օպերատիվ հիշողությունը 2 Գբ է: Նոր HTC One A9-ի գինը կազմում է 399 դոլար:
Նորույթը վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերից:

1700677

1700678

1700679

1700680

1700681

1700682

1700683

1700684

1700685

1700687

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս