Բաժիններ՝

Միտիո Կակու. «Կրթությունն արդեն չի հիմնվի հիշողության վրա»

Ֆիզիկական գիտությունների պրոֆեսոր Միտիո Կակուն խոսել է այն մասին, թե ինչպիսին կլինեն դպրոցներն ու համալսարանները 100 տարի հետո:

Անցյալ տարի The New York Times ամսագիրը նրան անվանել է Նյու Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը: Կակուն բացի ֆիզիկական գիտությունները ուսումնասիրելուց, նաև շրջում է ամբողջ աշխարհում ու խոսում կրթության մասին: Նա խոսել է նաև այն մաին, թե ինչպես է տեսնում ապագայի կրթական համակարգը:

– Ձեր «Ապագայի ֆիզիկա» գրքում Դուք նշում եք, որ ապագայի կրթությունը հիմնված կլինի համացանցի և Google Glasses-ների պես գադջետների վրա: Ուրիշ ի՞նչ գլոբալ փոփոխություններ եք կանխատեսում Դուք:

– Ամենից կարևորն այն է, որ կրթությունը չի հիմնվի հիշողության վրա: Շատ շուտով թե համակարգիչները, թե Google Glasses-ները կփոխարինվեն չնչին լինզաներով, որոնք էլ թույլ կտան կլանել շատ մեծ քանակությամբ տեղեկատվություն: Ակնոցները արդեն ստեղծվել են: Մի քանի տարի անց ուսանողներն ու աշակերտները կարող են փնտրել տեղեկատվությունը` ընդամենը թարթելով աչքերը: Այս միջոցով չի լինի կարիք ծանրաբեռնելու ուղեղը այնպիսի ինֆորմացիայով, որը քեզ պետք չի գալու:

– Մարդիկ կարո՞ղ են ստանալ համապատասխան մակարդակ ինքնակրթվելով, կամ օնլայն կրթության միջոցով:

– Համացանցային համալսարանները հրաշալի գաղափար են: Սակայն հիմա դրանք կիսատ թողնողների թիվը շատ մեծ է: Կարծում եմ, պատճառն այն է, ար մարդիկ սովոր չեն առանց ղեկավարի աշխատելուն, նրանք չունեն մոտիվացիա: Մյուս կողմից առցանց կրթական համակարգը դեռ նոր է ձևավորվում: Բայց այս համակարգը շատ արագ է զարգանում: Ոչ ավելին, քան 50 տարի անց բլոր մարդիկ կսովորեն օնլայն համալսարաններում: Իսկ ով, որ չի կաողանա այնտեղ սովորել կհամարվի ծույլ ու անհաջողակ:

– Հիմա մարդկանց՝ կրթություն ստանալու հավաստագիրը դիպլոմն է: Ապագայի կրթությունում ի՞նչը կփոխարինի դիպլոմին:

– Դիպլոմների անհրաժեշտությունը չի լինի առաջին հերթին այն հանգամանքի պատճառով, որ կրթությունը չի ունենա հստակ սահմաններ և շրջանակներ: Պարզապես աշխատանքի ընդունվելուց առաջ մարդիկ կհանձնեն հատուկ որակավորման քննություն, որոնք կանցկացվեն սերտիֆիկացման կենտրոններում:

– Հասուն մարդիկ Ձեր առաջարկած տարբերակին կհամաձայնեն, իսկ երեխանե՞րը, արդյո՞ք նրանք կարող են սովորել առանց հսկողության:

– Մանուկների համար կրթական կենտրոնները ևս կզարգանան և շատ արագ տեմպերով: Կլինեն օնլյան դասախոսություններ: Բայց ոչ թե երեխաները կնստեն համակարգչի առաջ և կլսեն, այլ կփոփոխվի արտաքին միջավայրը, որտեղ մենք ապրելու ու կրթվելու ենք: Առհասարակ իմ նշած փոփոխությունները միայն կրթական չեն, փոփոխվելու է մեր ողջ կյանքը:

– Ի՞նչ փոփոխություններ կկրի մարդու ինտելեկտը, երբ ամեն ինչ՝ բժշկությունից մինչ կիբեռնետիկա այսքան արագ զարգանում է:

– Չեմ ժխտում, որ մինչ 2050 թվականը կստեղծվի բանականությունից վեր մարդկային գիտակցություն: Այս միջոցով մարդը կկարողանա համակերպվել ու համահունչ քայլել տեխնոլոգիական փոփոխություններին: Արդեն ստեղծվել է մարդու ուղեղի պատենտը, որ այլ կերպ է ընկալում տեղեկատվությունը և զգացմունքները:

Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս