Բաժիններ՝

Փոխիր կյանքդ 21 օրվա ընացքում. մանուշակագույն թևնոցի էֆեկտը

Ամեն ինչ սկսվեց մեկ մարդուց, իսկ հիմա համախոհների թիվը 5 միլիոնից ավելի է:

Հասարակ հոգևորական Ուիլ Բոուենը, ուսումնասիրելով մարդկանց և նրանց վարքագիծը, հանգեց այն եզրակացության, որ նրանից, թե մենք ինչ և ինչպես ենք խոսում, կախված են մեր մտքերը, իսկ դրանք էլ իրենց հերթին ազդում են էմոցիաների և արարքների վրա:

Պարզվում է, որ մենք շատ հաճախ ենք բողոքում, քննադատում, բամբասում: Չե՞ք հավատում: Ստուգեք:

Ուիլ Բոուենը առաջարկել է բոլոր ցանկացողներին փոխել իրենց կյանքը դեպի լավը:

Ձեր ձեռքին կրեք հասարակ մանուշակագույն թևնոց և հաջորդ 21 օրերի ընթացքում դադարեք բողոքել, քննադատել, բամբասել և դժգոհություն արտահայտել: Դուք կտեսնեք, թե ինչքան կփոխվի Ձեր կյանքը առանց գանգատների աշխարհում:

Եթե այս օրերի ընթացքում մարդը մոռանում և արտասանում է «արգելված» բառեր, ապա նա պետք է թևնոցը մի ձեռքից փոխի մյուս ձեռքին և նորից սկսի հաշվարկը: Պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև թևնոցը 21 օր անընդհատ մնա 1 ձեռքի վրա: Այս փորձի էֆեկտը գերազանցում է բոլոր սպասելիքները:

Մարդիկ, ովքեր անցել են այս ծրագիրը, փոխվել են անճանաչելիության աստիճան: Դա աննկատ չի մնացել և արդեն նրանց ընկերներն ու մոտիկները նույնպես կրել են թևնոցներ և փոխվել են դեպի լավը:

Որտեղի՞ց գտնել թևնոց:

Դուք կարող եք այն գտնել համացանցային խանութում կամ Ձեր ձեռքին կրեք ուղղակի գեղեցիկ մանուշակագույն գործվածք:

Եվ ինչու՞ է այս հասարակ մեթոդն այդքան արդյունավետ:

1. Կարևոր է հենց տրամադրվածությունը: Արդեն արթնանալիս Դուք գիտեք, որ Ձեզ չի կարելի խոսել բացասական բաներից և դրա ամենալավ միջոցն է սկսել նկատել դրականը Ձեր և Ձեզ շրջապատող մարդկանց մեջ:

2. Բարձրանում է ինքանվերահսկումը սեփական անձի և մտքերի նկատմամաբ, ինչպես նաև այն բանի նկատմամբ, թե ինչ եք Դուք խոսում, իսկ դա շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Դուք հիմա միայն սովորում եք, բայց ամեն օրվա հետ դա կանեք ավելի գիտակցված:

3. Այս փորձի ժամանակ Դուք շատ նոր բան կիմանաք Ձեր, Ձեր մտածողության և կենսակերպի մասին:

Բոլորը կարծես թե գիտեն դրական մտածողության ուժի մասին, բայց կյանքից բողոքները և դժգոհությունները չգիտես ինչու չեն պակասում:

Եկեք սովորենք ապրել գիտակցված և պոզիտիվ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս