Բաժիններ՝

«Բարսելոնա» – «Ռայո Վալիեկանո» 5:2. Նեյմարը դարձավ «Բարսելոնայի» 4-րդ ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում Լա Լիգայում պոկեր ձևակերպեց

8-րդ տուրի շաբաթօրյա խաղում բրազիլացի հարձակվողը 4 անգամ գրավեց «Ռայո Վալիեկանոյի» դարպասը:

Շնորհիվ այս արդյունքի, Նեյմարը մի շարքում կանգնեց Լիոնել Մեսսիի, Պատրիկ Կլյուվերտի և Սամուել Էտո’Օի հետ, ովքեր Իսպանիայի առաջնությունում պոկեր են ձևակերպել:

«Կապտանռնագույնները» ջախջախեցին «Ռայո Վալիեկանոյին» 5:2 հաշվով և հասան «Ռեալին»` առաջին տեղի համար մղվող պայքարում (18-ական միավոր):

Նեյմարի հաշվին կա 8 խփած գնդակ և նա ռմբարկուների մրցավազքում դուրս եկավ առաջին հորիզոնական:

Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում խփել է 6 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս