 
                        Պայթյուն «Գազպրոմի» Դուշանբեում գտնվող նավթաբազայում. կան զոհեր
 
                                    Դուշանբերի ծայրամասում գտնվող Արբոբխոթուն ավանում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որին զոհ է դարձել 4 մարդ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Տաջիկստանի ՆԳՆ կայքը:
Նախարարության տեղեկություններով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Բաֆոև Գայբուլլո նավթաբազայում, որը վարձակալել էր «Գազպրոմնեֆտ-Տաջիկստանը», անվտանգության տեխնիկայի կանոններին չհետևելու հետևանքով:
«Տվյալ ձեռնարկության 4 աշխատակից զոհվել է, ևս մի քանի մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, վերջիններս հոսպիտալացվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սկսվել է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        