Բաժիններ՝

Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 86-ի. Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է նվազագույնը 86-ի, հայտնում են Թուրքիայի իշխանությունները: Եվս 186 մարդ վնասվածք է ստացել, նրանցից մոտ 30-ը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

1_640x426

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եռօրյա սուգ է հայտարարել երկրում: Նրա խոսքով՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պայթյուններն իրականացվել են երկու մահապարտի կողմից: 2_640x472

Հիշեցնենք, որ իրար հաջորդող պայթյունները տեղի են ունեցել Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ, առավոտյան ժ. 10.00-ի սահմաններում, երբ կայարանին կից հրապարակում հավաքվել էին «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» երթի մասնակիցները: Երթը կազմակերպվել էր արհմիությունների ու քրդամետ խմբերի կողմից: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը: 3_640x360

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածն անվանել է «ահաբեկչության զզվելի ակտ»: «Ես խստորեն դատապարտում եմ մեր միասնականության ու մեր երկրում խաղաղ կյանքի նկատմամբ իրականացված այդ սարսափելի հարձակումը», – ասել է Էրդողանը: 4_640x426

Ահմեդ Դավութօղլուի խոսքով՝ պայթյուններն ուղղված են եղել Թուրքիայի միասնականության, ժողովրդավարության ու կայունության դեմ: 5_640x360

Միտինգի կազմակերպիչների թվում էր նաև քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե կուսակցության ակտիվիստներն են եղել Անկարայում պայթյունների գլխավոր թիրախը: 6_640x426

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս