Պարզվել է՝ Ջիմ Քերրիի սիրեցյալն ամուսնացած է եղել
Արևմտյան ԶԼՄ-ները չեն դադարում գրել դիմահարդար Կատրիոնա Ուայթի՝ Ջիմ Քերրիի նախկին ընկերուհու ինքնասպանության մասին, փորձելով նորանոր դետալներ պարզել աղջկա ինքնասպանության մասին:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ վերջինս ամուսին ունի, ու, որ հենց նա կարող է ստանալ կնոջ մարմինն անհրաժեշտ փորձաքննություններից հետո:
Աղջկան ճանաչող աղբյուրը պնդում է, որ Կատրիոնան ու նրա ամուսինն արդեն երկար ժամանակ միասին չէին ապրում ու տարեվերջին անգամ պլանավորում էին ամուսնալուծվել:
«Ջիմը երբեք իրեն թույլ չէր տա հանդիպել կնոջ հետ, ով դեռ չի հասցրել վերջակետ դնել նախորդ հարաբերություններին»,- ասել է լրագրողներին դերասանի ընկերը:
Քննիչները, որ զբաղվում են Կատրիոնայի ինքնասպանությամբ, պարզել են, որ դեղամիջոցները, որ հայտնաբերվել են նրա մարմնի մոտ, դուրս են գրված եղել Ջիմ Քերրիի անունով:
«Դեղերն իսկապես պատկանել են Ջիմին, սակայն նա չի կարողանում հասկանալ, թե երբ են դրանք անհետացել իր տանից»,- պատմում է Քերրիի ընկերը: