Բաժիններ՝

Հայտնվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թրեյլերը

Sony Pictures Entertainment կինոընկերությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «007· Սպեկտր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը, որը պատմում է բրիտանացի հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին: Այս մասին հայտնում է ТСН-ը:

75 վարկյանանոց հոլովակում ցուցադրվում են հատվածներ Դենիել Քրեյգի ու Քրիստոֆ Վալցի կատարմամբ:

Ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա հոկտեմբերի 26-ին: Ֆրանշիզի նախորդ ֆիլմը՝ «007· «Սքայֆոլ» կոորդինատները» ֆիլմը ամենահաջողն էր Բոնդի մասին կինոյի պատմության մեջ. այն վարձույթում հավաքել է 1,1 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս