Կանխարգելեք Ալցհեյմերը՝ բնական միջոցներով

Ալցհեյմերի հիվանդությունը նախածերունական շրջանի, թերևս, ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։ Սա ժառանգական հիվանդություն է, որը փոխանցվում է բազմագործոնային ձևով, սակայն նկարագրված է նաև աուտոսոմ-դոմինանտ տիպի ժառանգում։ Հիվանդության ռիսկն առաջին աստիճանի հարազատների մոտ 4 անգամ ավելի մեծ է։ Հավանաբար լսել եք, որ այս հիվանդությունն անբուժելի է: Գոյություն ունեն տարբեր դեղամիջոցներ, որոնք նշանակվում են այս հիվանդության դեպքում, սակայն ավելի լավ է կանխարգելել, քան՝ բուժել:

Այս հիվանդությունը կանխարգելելու համար կան ոչ միայն դեղամիջոցներ, այլև՝ բնական մթերքներ և համեմունքներ, որոնք կարող եք գտնել ձեր սառնարանում:

Մթերքներ և համեմունքներ, որոնք կանխարգելում են Ալցհեյմերի հիվանդությունը

Բազմաթիվ հետազոտություններ են արվել՝ պարզելու, թե որ միջոցներն են կարողանում կանխարգելել այս հիվանդությունը: Պարզվել է, որ հստակ կապ կա որոշ տեսակի մթերքների և այս հիվանդության միջև: Այս մթերքները բնական են, ավելի առողջարար և նույնիսկ ավելի արդյունավետ՝ հիվանդությունը բուժելու գործում:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է մի քանի մթերքներ, որոնք կկանխարգելեն Ալցհեյմերի զարգացումը:

Կոկոսի յուղ

Ալցհեյմերը նվազեցնում է ուղեղի գլյոկոզայի մակարդակը, որն ուղեղն էներգիայով է հագեցնում: Հետազոտություններն առաջարկում են կոկոսի յուղը, քանի որ այն բարձրացնում է ճանաչողական կարողությունն այն մարդկանց մոտ, որոնք ունեն ճանաչողական խանգարումներ: Կոկոսի յուղը նաև արժեքավոր է մաշկի խնամքի և տարբեր այլ հիվանդությունների բուժման համար:

Զաֆրան

Այս համեմունքը Հնդկական խոհանոցի անբաժանելի համեմունքներից մեկն է: Սա ոչ միայն համեղ համեմունք է, այլև՝ օգնում է կանխարգելել Ալցհեյմերի հիվանդությունը:

Քրքում

Այս դեղին համեմունքը հնդկական խոհանոցի մեկ այլ զարդն է: Ինչպես զաֆրանը, քրքումը նույնպես հրաշալի կերպով կանխարգելում է Ալցհեյմերի հիվանդությունը:

Հատապտուղներ

Այն հատապտուղները, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով, օրինակ՝ հապալասն ու ելակը, հրաշալի կերպով նվազեցնում են բորբոքումները և լավացնում են ուղեղի բջիջները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս