Բաժիններ՝

Ծեծի ենթարկված ազատամարտիկը հաստատում է, որ Ռուբեն Հայրապետյանը կռվել է իր հրամանատարության տակ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատերազմի ժամանակ կռվել է վերջերս ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հրամանատարությամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց ազատամարտիկը, որը, ի դեպ, համարում է, որ իրեն ծեծի ենթարկելու հովանավորը Ռուբեն Հայրապետյանն է:

«Անկախ նրանից, որ ես տեսնում եմ թշնամական վերաբերմունք իմ անձի նկատմամբ՝ Ռուբեն Հարապետյանի կողմից, բայց, այո, Ռուբեն Հայրապետյանը բազմիցս եղել է ռազմաճակատի առաջին գծում, ապահովել է իմ զորամասի թիկունքը՝ մթերքով, ծխախոտով, հագուստով, մարտական գործողությունների չի մասնակցել, բայց ես այս պարագայում իր արածը բավականին լավ եմ գնահատում, որովհետև կային մարդիկ, որոնք կարող էին, բայց չէին անում»,- հայտարարեց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ երբ ազատամարտիկին սեպտեմբերի 21-ին ծեծի էին ենթարկել, նա հայտարարել էր, որ ինքն իրեն ծեծողներից ճանաչել է Տիգրան անունով մի մարդու, ով Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել: Մեկ օր հետո՝ լրագրողների հետ զրույցում, ազատամարտիկը, սակայն, հորդորել էր լրագրողներին՝ «այդ մարդուն» (Ռուբեն Հայրապետյանին) հանգիստ թողնել, քանի որ իրենց միջև խոսակցությունը եղել է դեպքից 3 ամիս առաջ:

Այսօր, սակայն, ազատամարտիկը համոզված է, որ իր հետ փորձել են քաղաքական հաշվեհարդար տեսնել, որի հովանավորը, ըստ նրա՝ հենց Ռուբեն Հայրապետյանն է եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս