Գոռ Առաքելյանը վատառողջ էր. Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:

Դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանը. քրեակատարողական հիմնարկից եղեկացրել էին, որ Գոռ Առաքելյանը վատառողջ լինելու պատճառով չի տեղափոխվել դատարան: Դատարան չէր ներկայացել նաև նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, ով հայտնել էր, որ անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու համար գտնվում է մարզերից մեկում: Նշենք, որ այս դատական նիստի ընթացքում կողմերը պետք է օգտվեին ռեպլիկի իրենց իրավունքից: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատախազի միջնորդությամբ, ով ժամանակ էր խնդրել ռեպլիկին պատրասվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս