Բաժիններ՝

Նեթանյահուն հրաժարվել է նույն ռեստորանում ճաշել Պակիստանի վարչապետի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է չեղյալ հայտարարել իր ճաշը Serafina Always ռեստորանում այն բանից հետո, երբ իմացել է, որ այդ ժամանակ այնտեղ ճաշելու է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:

Նեթանյահուի օգնականները հայտարարել են, որ այդպես են վարվել՝ ելնելով «անվտանգության նկատառումներից», գրում է New York Post-ը:
«Նա որոշեց չուտել Serafina ռեստորանում, երբ իմացավ, որ այնտեղ է լինելու Պակիստանի ղեկավարը: Նեթանյահուն ունի աշխարհում լավագույն անվտանգությունը, սակայն նա իմաստ չի տեսնում ճաշել այն նույն վայրում, որտեղ Շարիֆը»,- հայտարարել են Իսրայելի վարչապետի ներկայացուցիչները:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Շարիֆը մի քանի ժամ գտնվել է ռեստորանում: Նրա հետ եղել են կինն ու ևս 10 մարդ, իսկ հարևան սեղանները զբաղեցրել են թիկնապահները:
Հյուրերը պիցցա են պատվիրել, խնձորի պիրոգ, չիզեյք ու շոկոլադե սուֆլե: Սեղաններին չի եղել միս ու ալկոհոլ: Նրանք հրաժարվել են անգամ տիրամիսուից՝ մերժումը բացատրելով աղանդերում պարունակվող ամարետո լիկյորով:

Նշենք, որ Իսրայելի ու Պակիստանի ղեկավարների հարաբերությունները լարված են: 2014թ. Նավազ Շարիֆը հայտարարել էր, որ «աշխարհը պետք է կանգնեցնի Իսրայելի դաժան ագրեսիան»:

Իր հերթին, Նեթանյահուն պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի ԳԱ-ին ու քննարկել իսլամական ծայրահեղականության հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս