
Տղամարդը ինքնասպան է եղել՝ ծառից պարանով կախվելու միջոցով. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել:
36-ամյա տղամարդը, ով բնակվել է Դարբնիկ գյուղում, նշված գյուղին հարակից՝ Հայանիստ գյուղի տարածքում գտնվող դաշտում ինքնասպանություն է գործել` ծառից պարանով կախվելու միջոցով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: