
«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է. մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի»

«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է: Կարծում եմ՝ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի: Իսկ ինչ կապված է ընդհանուր վիճակի հետ, ապա գիտեք ինչ, արդեն իրենք անցել են բոլոր սահմանները: Խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլ այն լկտիությանը, որով նա վերաբերում է միջազգային իրավունքին, իր իսկ ստանձնած պարտավորություններին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա հիշեցրեց 1994 թ. զինադադարի պայմանագիրը, երբ Ադրբեջանն էր խնդրել ԼՂ իշխանություններին զինադադար կնքել, նաև 1995 թ. զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին պայմանագիր էր կնքվել: Ըստ Քոշարյանի՝ ստացվում է, որ միջազգային իրավունքը Ադրբեջանի համար ոչինչ է և նա դրսևորում է նույն վարվելակերպը, որը այսօր դրսևորում են տարբեր ահաբեկչական կազմակերպություններ. «Նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել: Ադրբեջանն իր այս քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»:
Մանրամասները՝ տեսանյութում: