Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիայում հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ապստամբներին. WSJ

Ռուսական ավիացիայի հարվածները Սիրիայի արևմուտքում ուղղված են եղել զինված ընդդիմության ուժերի դեմ, որոնց աջակցում ու մարզում են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի մասնագետներն ու նրանց դաշնակիցները: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ադմինստրացիայում իր աղբյուրներին:

«Հարվածները հասցվել են շրջաններից մեկին, որտեղ գտնվել են ապստամբները, որոնք ֆինանսավորվում են ու զինվում ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև նախապատրաստական կուրսեր են անցնում ամերիկացի մարզիչների կողմից»,- գրում է պարբերականը
Աղբյուրների խոսքով՝ դեռ պարզ չէ, թե սպանվել են արդյոք այդ ապստամբները ավիահարվածների հետևանքով:

1690989

Սպիտակ տանը դեռ համոզված չեն՝ արդյոք թիրախի ընտրությունը պայմանավորված է ԿՀՎ-ի կողմից աջակցություն վայելող ուժերի գտնվելու վայրով:
Միևնույն ժամանակ, ըստ սիրիական իշխանությունների, ավիահարվածները հասցվել են Հոմս ու Համա նահանգների շրջաններում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի հսկողության ներքո:
Bild թերթի լրագրող Յուլիան Ռոպկեն իր Twitter-ում գրել է, որ ավիահարվածները հասցվել են Հոմս նահանգի Թել-Բիսե քաղաքում, որը գտնվում է Սիրիայի արևմուտքում, հարվածներ են հասցվել նաև Էր-Ռաստան քաղաքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս